Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Այդ հարցի շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են: Այս մասին Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն:
Չավուշօղլուն հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խոսքերը, որի համաձայն «եթե Ռուսաստանը վճռական լինի, այդ հարցը լուծում կստանա, և Թուրքիան պաշտպանում է այդ նախաձեռնությունը»:
«Մենք պաշտպանում ենք բոլոր բանաձևերը, որոնք համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Երեկ ես հանդիպել եմ համանախագահների հետ: Ես նրանց ասել եմ, որ անհրաժեշտ է լինել առավել ակտիվ, վճռական և անկեղծ, և ընդգծել եմ, որ աջակցություն կցուցաբերեմ ցանկացած ոլորտում»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ