Դեկտեմբերի 1-ին թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը (մինչեւ 17 տարեկան 11 մարզիկ) ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի գլխավորությամբ կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:
Վարդան Ղահրամանյանի փոխանցմամբ մրցաշարը ի սկզբանե կոչվում էր «Բաթումի օփեն» եւ պետք է անցկացվեր Բաթումում: Սակայն տեղի հյուրանոցում հրդեհի հետ կապված հայտնի դեպքից հետո կազմակերպիչներն այն տեղափոխել են Թբիլիսի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ