Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնել չի հաջողվի. Աշոտյան

Նոյեմբեր 30,2017 15:36

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական հեռուստաալիքներով սկսված հակահայկական քարոզչությունը: Աշոտյանը մասնավորապես գրել է.

1.Հայ-ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական տանդեմը վաղուց և հաջողությամբ հանձնել է ամրության փորձությունը:

2.Ռուսաստանի բարձրագույն պետական և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներն իրենց համարժեք և դրական գնահատականն են տվել Հայաստանի արտաքին քաղաքական իրադարձություններին և հենց այդ դիրքորոշումն էլ միակ լեգիտիմն է և պաշտոնականը:

3.Ինչպես և բազմաթիվ այլ հասարակություններում, ռուսական հասարակական-քաղաքական կառուցվածքը միատարր չէ և բազմաշերտ է:

4.Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ մեզ մոտ կան որոշակի շրջանակներ, որոնք շահագրգռված են կոնսպիրոլոգիական և մեր ժողովուրդների համար ապակառուցողական օրակարգեր առաջ քաշելու հարցում:

5.Որոշ ռուս փորձագետների և հաղորդավարների ինֆանտիլ փորձերը՝ ցածր քաղաքական պատասխանատվությամբ և հիվանդագին երևակայությամբ լարվածություն մտցնել մեր հարաբերություններում, դատապարտված են տապալման:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930