Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտության մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել». «Հանուն գիտության զարգացման» խմբի անդամ

Նոյեմբեր 30,2017 15:25

«Հանուն գիտության զարգացման» խմբի անդամ Սարգիս Բալդարյանը պնդում է՝ տարկետման դեմ պայքարի պարտության մասին խոսք լինել չի կարող:

Aravot.am-ի հարցին՝ ձեզ չհաջողվե՞ց փոփոխության համար հիմնավոր փաստարկներ ներկայացնել՝ հաշվի առնելով, որ ԱԺ նախագահը հայտարարել էր, որ հիմնավոր փաստարկների դեպքում գուցե հնարավոր լինեն փոփոխություններ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս պահի դրությամբ հանդիպումներն ու քննարկումները շարունակելու պայմանավորվածություն կա, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Թե իրականում ինչպես կլինի, մենք մեր հայտարարության մեջ վերջնական գնահատական կտանք»:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Մեր հարցին, թե ընդունո՞ւմ եք, որ պայքարը ձախողեց, չհաջողվեց փոփոխությունների հասնել, Սարգիս Բալդարյանը պատասխանեց. «Պարտության մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, որովհետեւ ինչպես պայքարի սկզբում էինք նշում, սա ոչ թե մի խումբ կամ մի քանի հարյուր ուսանողի կրթությունը շարունակելու խնդիրն է, այլ ՀՀ գիտական ներուժի զարգացման խնդիրն է… մենք պարտվելու խնդիր ընդհանրապես չենք տեսնում, տեսականորեն հնարավորություն կա, հանդիպում-քննարկումները շարունակվում են»:

Մեր հարցին, թե ուժի մե՞ջ են ձեր այն պնդումները, թե ձեր պահանջների չբավարարման դեպքում պայքարի կոշտ միջոցների եք դիմելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պայքարի այդ կոշտ միջոցներին արդեն ականատես եղել ենք՝ հացադուլի տեսքով, դուք հարց եք տալիս, որին մենք հետո ենք պատասխանելու՝ մեր սպասվող հայտարարության մեջ, հիմա դրան չեմ ցանկանում անդրադառնալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930