Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովն իր համաձայնությունն է տվել Նալբանդյանի հետ հանդիպմանը. ԱՊԱ

Նոյեմբեր 30,2017 15:20

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Բաքվում Թուրքիայի և Պակիստանի գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է Մամեդյարովը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը համաձայնություն է տվել այդ հանդիպմանը:

«Մենք միշտ ասում ենք, որ բանակցությունները պետք է լինեն տրամաբանական և էական: Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը մենք համանախագահների հետ անցկացրինք խորը և մանրամասն բանակցություններ: Հավանաբար համանախագահները կշարունակեն բանակցություններն այդ ուղղությամբ»,- ասել է նախարարը:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930