Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մնացականյան. «Զոհված տղաների դիմանկարները «ժեշտի» վրա էին,  թունավոր կապույտ ֆոնին»

Նոյեմբեր 30,2017 15:18

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց օդանավակայանի ճանապարհի երկայնքով շարված դիմանկարների վերաբերյալ, որոնք պատկերում են զոհված տղաներին:

«Վերջերս գնում էի Արմավիրի զորամասում ծառայող տղայիս տեսության ու ճանապարհին մեր զոհված տղաների զարհուրելի, վատ որակով արված պորտրետները տեսա: Ավելի լավ է չլինի, քան լինի այդ որակով: Ցավոք, մեզանում պլակատային մշակույթը լրիվ գնացել է կոմերցիոն, գովազդային դաշտ, եւ մենք սոցիալական որեւէ խնդիր պլակատներով չենք լուծում: Պլակատային մշակույթը բարդ է, բայց անհավատալի ազդեցություն է ունենում: Վերջին տարիներին ես չեմ տեսել, որ նման բան կիրառվի, թեեւ Վիվա-Սելլ-ՄՏՍ-ը փորձեց ինչ-որ բան անել: Այդ առումով հաճելի էր AGBU-ի նախաձեռնությունը եւ գրասենյակում ցուցադրված պլակատները»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ տպավորիչ օրինակ բերեց. «Երկրորդ համաշխարհայինի ժամանակ «Родина Мать зовёт!» հայտնի  պլակատը ահասարսուռ էր , մինչեւ երրորդ-չորրորդ հետպատերազմյան սերնդի վրա ազդում է: Իսկ այն, ինչ տեսա  Արմավիրի օդանավակայանի ճանապարհին, ահավոր էր: Ոչ թե մետաղի, այլ «ժեշտի» վրա բառի  բուն իմաստով` թունավոր կապույտ ֆոնին վատ պորտրետներ են…Դա զոհված տղաների հանդեպ ոչ մի պայծառ հիշողություն բանակում ծառայող երեխեքի աչքերում չի առաջացնելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Աննա Մնացականյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930