ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների և ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ “Արտոնյալ” փաթեթային առաջարկը: Հաճախորդներին, որոնք ձևակերպում են “Արտոնյալ” փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում: Հարցերի առաջացման դեպքում Հաճախորդները կարող ենք դիմել անհատական մենեջերներին 24/7 ռեժիմում, որոնք կապահովեն Բանկի բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև կտրամադրեն մասնագիտական աջակցություն ֆինանսական խնդիրները լուծելու համար:
Պրեմիում դասի հաճախորդների համար գործարկված “Արտոնյալ” նոր փաթեթային առաջարկն իր մեջ ներառում է բանկային պրոդուկտների լայն շարք, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով.
- ավանդ՝ + 0,2% Բանկի ստանդարտ տոկոսադրույքին
- Visa Platinum պրեմիում դասի քարտ
- Իրավաբան 24 ծառայություն
- ճանապարհորդական ապահովագրություն
- բանկային պահատեղեր (50% զեղչով)
- կոնսյերժ-ծառայություններ
- Մոբայլ բանկ ծառայություն
- վարկավորման արտոնյալ պայմաններ
Բոլոր նշված պրոդուկտները տրամադրվում են անվճար: Հաճախորդը կատարում է 200.000 ՀՀ դրամի չափով տարեկան վճարում՝ “Արտոնյալ” փաթեթի համար:
“Արտոնյալ” փաթեթը հնարավոր է ձևակերպել միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի “Փրայմ” մասնաճյուղում, որը գտնվում է ք. Երևան, Բաղրամյան 2/86 հասցեում: