Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանին հիշեցրին, որ ՀՀ նախագահը կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է համարել (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2017 14:56
David Harutyunyan

Հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետությունը չի նկատվում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Պետք է չուզենալ տեսնել քայլեր, որպեսզի չտեսնես քայլեր: Միայն այս տարվա ընթացքում կարեւորագույն քայլերից մեկը գույքի եւ ունեցվածքի հայտարարագիր ներկայացնողների ցանկի ընդլայնումն է»:

Նախարարին հիշեցրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ կոռուպցիան ազգային անվտանգության համար սպառնալիք է, հարցրին՝ արդյոք այդքան մեծ չափերի՞ է մեր երկրում կոռուպցիան, որ նախագահն այդպիսի մտահոգություն է հայտնել:

Ըստ պարոն Հարությունյանի, կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է: Նրա խոսքով, կատարված կարեւոր քայլերից մեկը գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնողների շրջանակի ընդլայնումն է:

Դավիթ Հարությունյանը նաեւ ասաց, որ քրեականացրել են ապօրինի հարստացումը, ներդրել են այնպիսի ինստիտուտներ, որոնք եկող տարվա ընթացքում պիտի զարգանան՝ ստեղծելով անանուն հաղորդակցման պլատֆորմներ ազդարարների համար. «Այսինքն՝ ցանկը բավականին մեծ է, յոթ կարևորագույն քայլեր ենք կատարել, եւ ես կարծում եմ՝ դրանք չեն կարող չտալ իրենց արդյունքը։ Սրանք այն ինստիտուցիոնալ փոփոխություններն են, որոնք անմիջապես չեն տալիս արդյունք, բայց դրանք տալիս են լրջագույն կանխարգելիչ նշանակություն»:

Նախարարը նաեւ նշեց ծառայություն մատուցող եւ ստացողների միջեւ շփումների նվազեցման հանգամանքը:

Այն հարցին, թե նախարարը կարո՞ղ է մատնանշել մի դեպք, երբ կոռուպցիայի համար պաշտոնյան ազատվում է աշխատանքից եւ գրպանած գումարները վերադարձնում է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դատախազությունը հրապարակել է ցանկը` այս տարվա ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել, քանի քրեական գործ է հարուցել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930