Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԿԳՆ-ն չի հրապարակում «դրսում» գիտնական դարձածների թիվը

Նոյեմբեր 30,2017 14:10

Վերջերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԱԺ-ում թվեր էր ներկայացրել, որոնք փաստում էին, որ վերջին տարիներին 5032 պաշտպանածներից 646-ն են գիտության մեջ:

Aravot.am-ը ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանից հետաքրքրվեց` ինչու ամբողջական պատկեր ունենալու համար նախարարությունը չի հրապարակում այն վիճակագրությունը, ըստ որի՝ ովքեր են «դրսի» հետ գիտական ծրագրեր անում եւ դրսում պաշտպանել:

«Անշուշտ այդ տվյալները կան, թե ովքեր են միջպետական կառավարական ծրագրերով գնացել արտասահման սովորելու, բայց եթե մարդն իր սեփական նախաձեռնությամբ է հայտնվել արտասահմանում, կրթություն է ստանում, գիտնական է դարձել, թե ոչ, ԿԳ նախարարությունն այդ տվյալները չունի»,-ասաց ԿԳ փոխնախարարը:

Նա նաեւ հավելեց. «Նպատակ է դրված հայ գիտնականների տվյալների շտեմարան ստեղծվի, ու պրոցեսը գնում է, բայց դա վիճակագրություն չէ, ուղղակի տվյալների բազա է այն մարդկանց, որոնք մեր տեսադաշտում հայտնվել են»,-հավելեց Դավիթ Սահակյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930