Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանին կրկին մերժեցին

Նոյեմբեր 30,2017 13:25

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Կարո Եղնուկյանի երեք միջնորդություններն էլ: Հիշեցնենք, վերջինս միջնորդել էր` գործից իր մասն անջատեն, իրեն գրավով ազատ արձակեն եւ նիստերն առանց իրեն անցկացնեն:

Կարո Եղնուկյանն անցնում է «Սասնա ծռերի» գործով: Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ`Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Պաշտպաններից Արայիկ Պապիկյանը դիմելով դատարանին`ասաց. «Դուք շարունակում եք չհարգել օրենքը, ուշադրություն չեք դարձնում Քրեական դատավարության օրենսգրքին: Ձեր գործողությունները ցույց են տալիս, որ կաշկանդված եք»: Նա միջնորդություն ուներ`չներկայացրեց, ասաց՝ մեկ է, մերժելու եք: Միացավ Մուշեղ Շուշանյանի այն հայտարարությանը, որ դատախազությունը ընդհանրապես, եւ հատկապես Կարո Եղնուկյանի գործով, հանդես է գալիս որպես պատժիչ կառույց, չի հարգում մարդու իրավունքները, այլ համակարգված կերպով ոտնահարում է մարդու իրավունքները, այդ թվում նաեւ կյանքի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ է իրականացնում:

Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարություն արեց միջազգային կառույցների համար`ՀՀ դատական ատյաններում մարդն արժեք չունի:

Հիշեցնենք, Կարո Եղնուկյանը պատրաստ է մինչեւ մեկ միլիոն դոլար գրավ վճարել:

Դատախազն ընդվզեց`ասաց`կոնկրետ քրեական գործ ենք քննում, բայց դատախազությանն են փնովում: Համամիտ չէ հնչած բնութագրումների հետ: Ասում է`եթե մի դատախազ մի բան է արել, պետք չէ բոլորին վերագրել: Նաեւ`այդ հարցերը լուծելու համապատասխան տեղերն է ցույց տալիս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930