Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն պետք է հստակեցնի դիրքորոշումը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 30,2017 12:50

Այ­սօր Բե­լա­ռու­սի մայ­րա­քա­ղաք Մինս­կում սկս­վող ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը տե­ղի է ու­նե­նում հետ­խորհր­դա­յին տա­րած­քում արձանագր­վող հա­կա­սա­կան, ան­գամ իրա­րա­մերժ գոր­ծըն­թաց­նե­րի պայ­ման­նե­րում, որոնք, մի կող­մից, նվազեց­նում են ար­դեն ավան­դա­կան դարձած սպառ­նա­լիք­նե­րը, մյուս կող­մից՝ ուր­վագ­ծում են նո­րե­րը։

Այս եր­կու մի­տում­նե­րը հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րում են նա­եւ Հա­յաս­տա­նին շր­ջա­պա­տող անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րին, որի հա­մար հատ­կան­շա­կան են հե­տեւ­յալ հիմ­նա­կան առանձնա­հատ­կու­թյուն­նե­րը։

Առա­ջին՝ ԱՄՆ­-ի ու ՆԱ­ՏՕ-­ի դիր­քե­րի հե­տա­գա ամ­րապն­դու­մը Վրաս­տա­նում ու­ժե­ղաց­նում է Հա­յաս­տա­նի մե­կու­սաց­վա­ծու­թյու­նը Ռու­սաս­տա­նից, մի­ա­ժա­մա­նակ նվա­զեց­նում է ռուս-վրա­ցա­կան նոր ռազ­մա­բա­խման հա­վա­նա­կա­նու­թյու­նը, քան­զի վեր­ջերս Վրաս­տա­նին ար­դի­ա­կան հա­կա­տան­կա­յին մի­ջոց­ներ տա­լու վե­րա­բեր­յալ նրա արեւմտ­յան դաշ­նա­կից­նե­րի ըն­դու­նած որոշ­ու­մը նկա­տե­լի­ո­րեն մե­ծաց­նե­լու է մեր հյու­սի­սա­յին հա­րեւ­ա­նի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը։

Երկ­րորդ՝ Ղա­րա­բա­ղի հար­ցում դի­վա­նա­գի­տա­կան ճեղ­քում արձանագ­րե­լու Ադր­բե­ջա­նի ձեռնար­կած վեր­ջին փորձերի շռն­դա­լից ձախո­ղու­մից հե­տո Բա­քուն հայտն­վել է այն­պի­սի անե­լա­նե­լի դրու­թյան մեջ, որ սուր կեր­պով զգում է այդ ամե­նը ռազ­մի դաշ­տում փոխհատուցե­լու կա­րի­քը, ուս­տի հա­մա­ռո­րեն որո­նում է պա­տե­րազ­մի նոր պատ­վի­րա­տու­ներ։

Եր­րորդ՝ Սի­րի­ա­յի, Ղա­րա­բա­ղի եւ այլ հար­ցե­րում վեր­ջերս Ռու­սաս­տա­նից մի­ա­կող­մա­նի զի­ջում­ներ ակն­կա­լող Թուր­քի­ան այդ ամե­նը չս­տա­նա­լու հե­տեւ­ան­քով նո­րից կտ­րուկ թեք­վել է ԱՄՆ­-ի կող­մը՝ փորձելով խա­ղար­կել անա­ռակ որ­դու վե­րա­դարձի հայտ­նի սցե­նա­րը։

Չոր­րորդ՝ տա­րա­ծաշր­ջա­նում իր հա­վա­սա­րակշռ­ված ու զուսպ քա­ղա­քա­կա­նու­թյամբ հայտ­նի Իրա­նը իր ուշ­ադ­րու­թյու­նը կենտ­րո­նաց­րել է արա­բա­կան աշ­խար­հում Սա­ուդ­յան Արա­բի­ա­յի գլ­խա­վո­րու­թյամբ հա­կա­ի­րա­նա­կան լայն կո­ա­լի­ցի­ա ձեւ­ա­վո­րե­լու փորձերի վրա, որոնց առա­ջին թի­րախն է դարձել Հա­յաս­տա­նի բա­րե­կամ եր­կիր Լի­բա­նա­նը։

Այս ամե­նը վկա­յում է, որ մեր շուր­ջը ձեւ­ա­վոր­վող անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րի հիմ­նա­կան առանձնա­հատ­կու­թյու­նը ՀԱՊԿ­-ի ռազ­մա­քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տուց Հա­յաս­տա­նի հե­տա­գա մե­կու­սաց­ման վտան­գի մե­ծա­ցումն է՝ անվ­տան­գու­թյան ապա­հով­ման այլ տար­բե­րակ­նե­րով այն փո­խա­րի­նե­լու կամ փոխ­հա­տու­ցե­լու խնդ­րի լուծ­ված չլի­նե­լու պայ­ման­նե­րում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930