Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՛ ԱՊՀ, թե ԵՏՄ երկրների հետ տնտեսական կապերը չափազանց թույլ են. «168 ժամ»

Նոյեմբեր 30,2017 12:38

Միշտ հնարավոր է տեսնել, թե մեր երկրի ապրանքաշրջանառությունը ԵՄ անդամ երկրների հետ ինչ ցուցանիշներ ունի։ Իսկ ԵՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ուսումնասիրման համար հարկավոր է ինքնուրույն կազմել ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրի պատկերը։

Մեր վիճակագիրները ԵՏՄ երկրների հետ տնտեսական ցուցանիշները չեն առանձնացնում հավանաբար այն պատճառով, որ դա էականորեն չի տարբերվի ԱՊՀ անդամ երկրների հետ տարիներ շարունակ հաշվարկվող ցուցանիշներից։ Չի տարբերվի առաջին հերթին այն պատճառով, որ թե՛ ԱՊՀ, թե ԵՏՄ երկրների հետ տնտեսական կապերը չափազանց թույլ են։

ԱՊՀ անդամ երկրների ապրանքաշրջանառության 85-90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուսաստանը մեր տնտեսական ամենամեծ գործընկերն է՝ թե՛ արտահանումների, թե՛ ներմուծումների հաշվարկով։ Փոխարենը՝ այդ ոլորտներում ԱՊՀ անդամ ոչ մի երկիր մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ առաջին տասնյակ չի մտնում։

Եթե դիտարկենք մեր արտահանումները, ապա առաջին տասնյակում մշտապես ներկա են ՌԴ- ն, Բուլղարիան, Վրաստանը, Կանադան, Գերմանիան, Իրաքը, Չինաստանը, Իրանը, Բելգիան և ԱՄՆ-ը։ Ներմուծումների մեջ առաջին տեղում կրկին ՌԴ-ն է, ապա Չինաստանն է, Գերմանիան, Թուրքիան, Իրանը և Ուկրաինան։ Ուկրաինան պաշտոնապես դուրս չի եկել ԱՊՀ կազմից, բայց իրականում վերջին տարիներին որևէ մասնակցություն չի բերում այդ կառույցին։

Տնտեսական վիճակագրությունն իսկապես արձանագրում է, որ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո մեր տնտեսական հակամարտությունները հարթ չեն ընթացել այդ երկրների հետ:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930