Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում տեղադրված «մատնահետքի արձանը» կվերահսկի աշխատակիցների ելքն ու մուտքը

Նոյեմբեր 30,2017 12:23

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Վանաձորի քաղաքապետարան առաջին հարկում տեղադրվել է, մատնահետքը արձանագրող սարք: Արդեն կառույցի աշխատակիցները շենք ելքումուտք են անում միայն սարքով գրանցվելուց հետո:

Վանաձորի քաղաքապետի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ սարքի անհրաժեշտությունը կար, քանի որ այս կերպ իրենք կարողանում են վերահսկել աշխատակիցներին. «Համապատասխան սարքը տեղադրվել է, որպեսզի աշխատակիցներն աշխատանքի գալուց եւ գնալուց ֆիքսվեն, որ որոշակի կարգապահության աստիճան բարձրացվի: 100-ից ավելի աշխատակից է շենք մտնում, ունենք մատյան, որտեղ գրանցվում էին: Բայց նկատվել էր դեպքեր, երբ որ մեկը մյուսի փոխարեն ստորագրում էր, եւ կարող է 10-15 րոպե ուշանար»:

Օհանյանի խոսքով, այս համակարգն ունի մի շարք հնարավորություններ, որի շնորհիվ կարող են լավ աշխատակցին խրախուսել, իսկ վատին՝ կարգապահական տույժի ենթարկել. «Հետագայում համակարգի հնարավորությունները կարող են գործարկվել ու արտացոլվել նաեւ աշխատանքային ժամ եւ ՕԳԳ հաշվելու համար: Դրանից ելնելով նաեւ պարգեւատրման, խրախուսման միջոցներ, կամ հակառակը՝ կարգապահական տույժեր կիրառել»:

Նշված սարքի հետ միասին քաղաքապետարանը ձեռք է բերել նաեւ տեսախցիկներ՝ նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակում ապահովելու համար: Դրանց գումարը միասին կազմել է 170 հազար դրամ:

Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ կատակում են, թե շենքում «մատնահետքի արձան» են տեղադրել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930