Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր շահերից ինչ է բխում, որպեսզի Ադրբեջանը լինի Թուրքիայի՞ ազդեցության տակ, թե՞ Ռուսաստանի. Վաղարշակ Հարությունյան.  «Ժողովուրդ»

Նոյեմբեր 30,2017 12:20

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

– Վերջին շրջանում տեսնում ենք, որ ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։

– Այստեղ հարցն այն է, թե մեր շահերից ինչ է բխում, որպեսզի Ադրբեջանը լինի

Թուրքիայի՞ ազդեցության տակ, թե՞ Ռուսաստանի։ Այստեղ մենք մի խնդիր ունենք, որ դա չպետք է լինի Հայաստանի հաշվին։ Այսինքն՝ մեր մտահոգությունը պետք է լինի այն, որ Ղարաբաղի հարցը չլուծվի հօգուտ Ադրբեջանի։ Վստահեցնում եմ Ձեզ, որ դա հնարավոր չէ այս իրավիճակում։ Այնպես որ, ես այդպիսի մտավախություն չունեմ։ Սակայն այստեղ այլ մոտեցում էլ կա. Թուրքիան եւ Արեւմուտքը կհամաձայնե՞ն, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին։ Իմ կարծիքով Ադրբեջանն այսօր ԵԱՏՄ-ին միանալու անհրաժեշտություն չունի։

– Ձեր խոսքում նշեցիք, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ի օգուտ Ադրբեջանի լուծում չի լինի։ Սակայն նույնիսկ Սերժ Սարգսյանը նշեց, թե այս հարցում ցավոտ լուծում է լինելու։ Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը։

– Ցավոտ լուծումը ես տեսնում եմ հետեւյալում, որ Ղարաբաղի անկախ կարգավիճակի դիմաց պետք է տրամադրվեն տարածքներ։ Սա է, ուրիշ ցավոտ լուծում ես չեմ էլ կարող ենթադրել։ Եթե մենք բանակցում ենք, ապա հարց է առաջանում՝ ինչ է զիջում Ղարաբաղը, Հայաստանը, ինչ է զիջում Ադրբեջանը։ Սակայն հիմա զիջումների մասին խոսելը համարում եմ վաղաժամկետ այն առումով, որ Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ զիջման գնալ։ Հա, խոսքը չի գնում բանակցությունների մասին, այլ նրա, թե ինչպես անել, որպեսզի վերսկսվեն բանակցություններ։ Սա բանակցություններ են բանակցություններ վերսկսելու շուրջ։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930