Կա մի հարց, որն ամեն անգամ շրջանառվում է. չգիտեմ, դա թափառիկ սյուժե՞ է, բանահյուսությո՞ւն: Ասում են՝ Վազգեն Սարգսյանի հրավերով, երբ Հայաստանում էր գտնվել ժամանակին գեներալ Լեբեդը, նա այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հայրիկիդ՝ Արմենակ Մնջոյանին տեսնելու, որպես «Սեւ սարդ» դիվերսիոն խմբի անդամի, հարցին ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի դուստրը պատասխանեց. «Գեներալ Լեբեդը օդադեսանտային զորքերի գլխավոր հրամանատարն էր, հայրս ծառայում էր այդ ստորաբաժանումների հետախուզադիվերսիոն խմբում եւ այդ ժամանակահատվածում էլ գեներալի հետ ձեւավորվել էին մտերմիկ հարաբերություններ:
Որքանով գիտեմ՝ հորս ինստրուկտորի կարգավիճակ ստանալու կոչումը երաշխավորել էր անձամբ գեներալ Լեբեդը: Նա մի քանի անգամ դիմել էր նախագահ Տեր-Պետրոսյանին, որպեսզի դադարեցնեն ճնշումները եւ ազատ արձակեն Մնջոյանին: Այդ ժամանակ Լեբեդը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն էր: Հայաստան այցելության ժամանակ Լեբեդն այցելել էր ոչ թե մեկուսարան՝ հայրիկիս, այլ այցելել էր տուն»:
Ռ. Մ.
Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի դստեր հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտում»: