Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի դեպքում ես վստահ չեմ կարող ասել, թե որքանով է ԵՄ-ն պատրաստ բացել իր սահմաններն առանց վիզայի. Իրակլի Մենագարիշվիլի. «168 ժամ»

Նոյեմբեր 30,2017 12:17

«168 Ժամի» զրուցակիցն է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին

– Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս համաձայնագրի վավերացումից հետո։

– Կարծում եմ՝ վավերացման աշխատանքները կձգձգվեն մինչև մեկուկես տարի։ Այսինքն՝ առաջիկա այդ ժամանակահատվածում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգում վավերացումն է լինելու, որից հետո կողմերը կանցնեն ԱլԳ գագաթաժողովի հռչակագրում ամրագրված կետերին, որոնք վերաբերում են մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածին ընդհանուր առմամբ։

– Իսկ ի՞նչ կասեք վիզային ազատականացման մասին։

– Վիզային ազատականացման բանակցությունները սովորաբար բավականին երկար են տևում, այս ոլորտում ևս պահանջվում են լուրջ բարեփոխումներ։ Հայաստանի դեպքում ես վստահ չեմ կարող ասել, թե որքանով է ԵՄ-ն

պատրաստ բացել իր սահմաններն առանց վիզայի։ Այս հարցով բանակցությունների ընթացքը ցույց կտա։ Վիզային ազատականացումը

բարդ ձեռքբերում էր նաև ասոցացված երկրների համար։ Այս հարցում Հայաստանին հեշտ ուղի չի սպասվում, Եվրոպան բավականին խիստ է վիզաների ազատականացման առնչությամբ ներկայումս, ինչը հասկանալի է՝

հաշվի առնելով միգրացիոն ճգնաժամի գագաթնակետը վերջին տարիներին՝ պայմանավորված սիրիական հակամարտությամբ։ Լիովին չբարեփոխված երկրների համար վիզաների դյուրացումը մեծ հարված է դառնում, քանի որ շատ են լքում երկիրը։ Դա մասամբ տեղի ունեցավ նաև Վրաստանում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից հետո։

Այնպես որ, խորհուրդ չէի տա շտապել։ Շատ ավելի կարևոր է օրերս ստորագրված համաձայնագրի առարկայացումը, որը շատ բան կնշանակի ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930