Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչու եւ ինչպես այս անգամ Ադրբեջանին հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի, պետք է պատասխանի հայկական պատվիրակությունը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 30,2017 12:01

Ավելի քան 10 տարի է՝ ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն է, եւ տեղի ունեցածն առաջին հերթին նրա եւ պատվիրակության ֆիասկոն էր։

Ի վերջո, հայտնի փաստ է, որ Ադրբեջանը միջազգային բոլոր հնարավոր հարթակները փորձում է օգտագործել՝ փաստաթղթերում իրեն ձեռնտու ձեւակերպումներ մտցնելու համար։ Նույն գործելաոճով Ադրբեջանն աշխատել է նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում։ Բայց նախկինում Ադրբեջանի փորձերը ձախողվել են։ Թե ինչու եւ ինչպես այս անգամ Ադրբեջանին հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի, պետք է պատասխանի հայկական պատվիրակությունը՝ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ։

Նրանք նաեւ պետք է պատասխանեն հարցին, արդյոք փորձել են կանխել այս դեպքերը, թե, այնուամենայնիվ զրոյական հարգանք ունեն այնտեղ /ինչի վկայությունն է Մինասյանից գաղտնի որոշումներ ընդունելը/։

Մեկ փաստ էլ՝ հակահայկական ձեւակերպումներին կողմ են Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը, բայց այս երկրներն առաջին անգամը չէ, որ պաշտպանել են տարածքային ամբողջականության դրույթը /Վրաստանն ու Ուկրաինան սեփական շահերից ելնելով/։ Եվ ուրեմն՝ հետաքրքիր է՝ ինչու նախկինում նման փորձերը տապալվել են, իսկ հիմա խայտառակ ձախողման ականատես եղանք։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930