Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական հանցագործությունները կապաքրեականացվեն՝ եթե հանրային վտանգավորություն չունեն

Նոյեմբեր 30,2017 11:46

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ուսումնասիրությունների եւ գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը:

Վարչապետը հիշեցրեց, որ 2017 թվականի փետրվարին կառավարության կողմից ապաքրեականացվեց 2 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու վերաբերյալ նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչեւ 4 միլիոն դրամի:

Նա, վկայակոչելով միջազգային փորձն, ասաց. «Առկա քրեաիրավական զարգացումները եւս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաեւ դրանց մեխանիզմների իրականացման միջոցով արձագանքելու հնարավորությունը»:

Վարչապետը տնտեսական զարգացման եւ ներդրումների, արդարադատության նախարարներին եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել եւ ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան եւ առկա է դրանց վարչական վարույթի քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930