Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ավելացել են նաև մյուս հարկատեսակների մուտքերը

Նոյեմբեր 30,2017 11:42

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 9 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի, մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների, առանց փաստաթղթերի ձեռքբերումների և այլ եկամուտների մասով եկամտային հարկի ավելացմամբ: Իսկ ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 6,3 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Ի դեպ, 0,3 մլրդ դրամով նվազել են նաև ռոյալթիի գծով գերավճարները, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների գնահատված աճը, կազմել է 6.6 մլրդ դրամ:

Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ մուտքերն աճել են 14.1 մլրդ դրամով, որից ԱԱՀ-ն` 9.8 մլրդ դրամով, ակցիզային հարկը` 3.8 մլրդ դրամով, իսկ բնավճարը 0.5 մլրդ դրամով: Աճը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից որոշ ապրանքների (բենզին, դիզվառելիք) ներմուծման ծավալների ավելացմամբ և ապրանքների վաճառքի գների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ: Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկային եկամուտների գծով արձանագրված աճը պայմանավորված է իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտներն ամբողջությամբ հայտարարագրելու նկատմամբ հսկողության ուժեղացմամբ: Արդյունքում բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով աճը կազմել է 628.2 մլն դրամ, հաստատագրված վճարների գծով՝ 67,7 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ 338,6 մլն դրամ:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930