Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղորդավարները հեգնում էին այն բանախոսներին, որոնք Հայաստանը դիտարկում էին ոչ թե որպես «Ռուսաստանի կին», այլ որպես անկախ պետություն (տեսանյութ)

Նոյեմբեր 30,2017 11:19

Ռուսական НТВ հեռուստաալիքը Место встречи հանդիպման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը:

Քննարկմանը մասնակցող քաղաքագետ Օլեգ Բարաբանովը նախ նշել է, որ «Հայաստանը Եվրամիությանը պետք չէ», վերջինս պարզապես ցանկանում է սեպ խրել նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միության մեջ: Նա նշել է, որ 2013թ., երբ Հայաստանը «ազատ երկիր էր», այսինքն` որևէ միավորմանը միացած չէր, ընտրություն կատարեց, և այդ ընտրությունը Եվրասիական տնտեսական միությունն էր: Այժմ, նրա խոսքով, երբ «Եվրասիական միությունն աստիճանաբար վերածվում է քվազի-միասնական պետության, Հայաստանը կլինի «տրոյական ձիու» կարգավիճակում»:

Հյուրերից մեկն էլ՝ Բորիս Նադեժդինը, Հայաստանի դիրքորոշումը մեկնաբանել է որպես «ես փոքրիկ, բայց հպարտ աղջիկ եմ», հաղորդավարն էլ կողքից օգնել է. «Աղջիկը երիտասարդ սիրեկան է ուզում ձեռք գցի»:

Քննարկմանը ներկա քաղաքագետ Սերգեյ Մարկովն էլ հիշել է «Ադոլֆ Հիտլերի ժամանակակից Նժդեհին, որին Հայաստանում հուշարձաններ են կանգնեցնում և նրան անվանում ազգային հերոս»: Նրա խոսքով՝ հայերն անգամ փորձում են «միջամտել Ռուսաստանի ներքին գործերին և ճնշում գործադրել ռուսական հեռուստաալիքների վրա, որպեսզի  իրենք չասեն, որ Նժդեհի նացիստ հանցագործ է»:

Ավելին, Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը Մարկովը մեկնաբանել է ոչ թե անգամ ապտակ, այլ ԵՄ-ի կողմից նախապատրաստում՝ Ռուսաստանի վրա հարձակման համար: Իսկ Հայաստանից հետո հաջորդ երկիրը, նրա խոսքով, պետք է լինի Բելառուսը:

Ուշագրավ է, որ ամբողջ հաղորդման ընթացքում հաղորդավարները փորձում են ուղղորդել հյուրերին իրենց պատասխաններում և հեգնում են այն բանախոսներին, որոնք Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես «Ռուսաստանի կին», այլ որպես անկախ պետություն:

Բացի այդ հիշեցվում է, որ Ռուսաստանը Հայաստանը ամենամեծ տնտեսական գործընկերն է, անվտանգության երաշխավորը, և Ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ պատերազմի չի վերածվում հենց Ռուսաստանի շնորհվ:

https://www.youtube.com/watch?v=qT6V5_VCxHM

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930