Եվրոպական միության հետ արդեն իսկ ասոցացման համաձայնագրեր կնքած երկրների լրագրողները Բրյուսելում հանդիպումների ընթացքում չէին թաքցնում իրենց փոքր-ինչ հուսախաբությունը կարճ ժամկետում արդյունքների բացակայության առնչությամբ: Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված ասուլիսի ընթացքում առաջին իսկ նման հարց-մտահոգությունը հնչեցրեց Վրաստանի հանրային հեռուստաընկերության թղթակիցը՝ ԵՄ ղեկավար անձանց հարցնելով, թե ինչու ընդունված համատեղ հռչակագրում խոսք չկա եվրոպական հեռանկարների մասին. «Ինչո՞ւ փոխհամաձայնություն չկա այս խնդրի առնչությամբ: Ինչո՞ւ առաջնորդներն այժմ պատրաստ չեն անելու հաջորդ քայլը»:
Լուսանկարը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
«Առավոտ»
29.11.2017