Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոնթէ 60 եւ Լեոնիդ 75

Նոյեմբեր 30,2017 12:30

Օրերս Մոսկուայի Հայորդեաց տանը տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի 60 -ամեակին նուիրուած հայրենասիրական յուշ-երեկոյ:
Կազմակերպիչ՝ համատեղ «ՏԻՐ» հայագիտական կենտրոն ԸԸԾԾ (ԸրրՏՓՌՈՓՌÿ ՈՐՎÿվրՍՏռ ՎՏսՏՊպՋՌ ԾՏրՍՉօ)-ին կից եւ Մոնթէի անունը կրող մոսկովեան մարզական ակումբ: Յիշատակեցինք մեր միւս հերոս Լեոնիդ Ազգալդեանի 75 -ամեակը եւ կրկնեցինք իր պատմական խօսքը Արցախի մասին… «…սա Հայաստան է եւ վերջ»: Կարեւոր էր այն, որ բոլորը միաձայն կողմ էին, որպէսզի պատմական ԱՐՑԱԽԸ – Արցախ կոչենք Ղարաբաղի փոխարէն: Կայ մի հարցազրոյց, որտեղ հաղորդաւարը Մոնթէի հետ խօսելիս ասում է Ղարաբաղ, իսկ Մոնթէն պատասխանելուց, կարծէս հատուկ շեշտելով, ասում է Արցախ:

Նաեւ ներկայները համաձայնեցին, որ սխալ է Հայրենիքը մասնատել, ասելով սա Հայաստանն է, սա ազատ Արցախը եւ այլն, դա վտանգաւոր է մեր ազգային ինքնագիտակցութեան համար: Մենք պիտի յստակ գիտակցենք, որ 1921 թ. Հայութեան դէմ ուղղուած դաւադիր պայմանագրերը յաւերժ չէն եւ մեզանից է կախուած Հայկական հարցի լուծումը ի օգուտ Հայի եւ մեր Հայրենիքի: Պիտի նաեւ յիշենք, որ Արցախի հիմնախնդիրը, Նախիջեւանը նոյնպէս Հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մասն են: Եւ մէկ այլ պատմական իրողութիւն… իրաւունք չունենք սխալաբար Հայաստանի անկախութեան նուաճումը կապել Արցախեան հերոսամարտի հետ: Արցախից շպրտեցինք թշնամուն անկախ Հայաստանի պայմաններում եւ շնորհիւ մեր միջազգային սուբյեկտ լինելուն:
Երեկոյի ծրագրում մեզ հետ էին «Հրաշացան» համոյթը եւ այլ տաղանդաւոր երիտասարդներ:

Հնչեցին երգեր, կենդանի կատարմամբ, դաշնամուր, ջութակ, դհոլ… Լսեցինք Մոնթէի երգը, «Գինի լից», «Շուշի», «Ջան ֆիդայի», «Գետաշէն», «Երազ իմ երկիր հայրենի»:
Ջազ երգիչ Յովսեփ Մորեանը հիանալի կատարեց Կոմիտասի «Կռունկ»-ը:
Երգեցին եւ ասմունքեցին մեզ մշտապէս աջակցող մեր ընկերները՝ Քրիստինէ Ադամեանը, Մարինէ Սարգսեանը, Ելեոնորա Գալստեանը: Վայելեցինք նաեւ Յարխուշտայ պարը: Գեղանկարչուհի Անի Հայրապետեանը հենց այդ օրուայ պատուին նկարել էր Մոնթէին, նկարը հանեցինք աճիւրդի բարեգործական նպատակով: Ըստ աւանդոյթի կարդացի Հայ բանակի կազմաւորման ակունքներում կանգնած Լեոն Աղաջանովի Մոնթէին նուիրուած գրքից մի պատառիկ: Վերջում կապ հաստատեցինք ՀԱՀԳԲ լեգենդար մարտիկներից Մարտիրոս Ժամկոչեանի հետ, ով ողջոյնեց բոլոր ներկայներին եւ խօսքով հանդէս եկաւ: Երեկոյի աւարտից յետոյ մարդիկ դեռ երկար չէին հեռանում, կարծես կարօտը չէին առել մեր հերոսից: Շնորհաւոր Մոնթէի եւ Լեոնիդի տարեդարձերը:

Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ

ՏԻՐ հայագիտական կենտրոն

«Առավոտ»

29.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930