Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ն լքելը չի բխում մեր շահերից». Շարմազանովը «ԵԼՔ-ի» առաջարկի մասին

Նոյեմբեր 29,2017 22:55

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու «Ելք» խմբակցության առաջարկը արհեստական օրակարգ է համարում:

«Հայաստանում բազմակուսակցական համակարգը եւ բազմակարծությունը պաշտպանված է օրենքով, եւ պետք չէ զարմանալ, որ շատ քաղաքական ուժերի տեսակետները չեն համընկնում իշխող ուժի տեսակետների հետ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը:

«Եղան լսումներ, «Ելք»-ի գործընկերները ներկայացրին իրենց կարծիքը, մենք՝ մերը, բայց մի բան հստակ է։ Հայաստանը պետք է շարունակի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որովհետեւ դա բխում է մեր շահերից»,- հավելեց նա:

Նրա խոսքով, աբսուրդ կլիներ, եթե մի պետություն 3 միլիոնանոց շուկայում առեւտուր անելու փոխարեն հնարավորություն ունենար  առեւտուր անել 150 միլիոնանոց շուկայում, ու չաներ. «Արդյոք մենք կարողացել ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, դա այլ հարց է։ Բայց ԵԱՏՄ-ն լքելը չի բխում մեր շահերից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930