Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա որեւէ մեկի դեմ չէ, սա հանուն Հայաստանի է, հանուն մեր գործընկերային հարաբերությունների»

Նոյեմբեր 29,2017 22:33

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ԵՄ-ՀՀ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակումը մեր քաղաքական օրակարգի առանցքային հարցերից է:

ՀՀ ժողովրդավարության արժեքներն այլընտրանք չեն, իրականացնելու ենք քաղաքականություն, որի առանցքում ՀՀ պետական շահն է»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Ըստ նրա՝ համաձայնագրի ստորագրմամբ կյանքի կոչվեց եւ-եւ-ի քաղաքականությունը. «Սա որեւէ մեկի դեմ չէ, սա հանուն Հայաստանի է, հանուն մեր գործընկերային հարաբերությունների է: Հայաստանի իշխանություններն ապացուցեցին, որ հնարավոր է զարգացնել դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի հետ, խորացնել ՌԴ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ պետությունների հետ եւ այդ կառույցներում մեր ներկայությունն ու մասնակցությունը միաժամանակ կարողանալ ունենալ փաստաթուղթ, որը բխում է ՀՀ ժողովրդավարացման եւ ավելի զարգացած պետություն դառնալու հեռանկարից:

Այս փաստաթուղթը ապացուցում է, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ մի կողմից եվրասիական միության ու եվրամիության միջեւ, մյուս կողմից Իրանի ու Եվրասիական միության, Իրանի ու Եվրոպական միության միջեւ, ինչքանով կհաջողվի մեզ, կախված է աշխատանքից: Սա դրական քայլ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930