Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացահայտումներ Վայոց ձորի և Սյունիքի մարզի մանկապարտեզների ու տրանսպորտի վիճակի մասին

Նոյեմբեր 29,2017 22:44

Երեկ Գյումրու «Արաքս» հյուրանոցի սրահում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն, «Մեդիա» նախաձեռնությունների և Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչները համատեղ քննարկեցին Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի նախակրթարաններում ու տրանսպորտի ոլորտում տիրող իրավիճակի մասին կատարված ուսումնասիրությունները։ Ուսումնասիրությունների ընթացքում կատարվել են դիտարկումներ Վայոց ձորի մարզի 12 մանկապարտեզներում, հարցեր են ուղղել տնօրեններին, հետևել են սննդի մենյուին, մաքրությանը։

«Ասեմ, որ եղած համայնքներում հասանելիության խնդիր կար, այսինքն՝ ունենք մանկապարտեզներ, որոնց սպասման ցուցակներում երեխաներ կային։ Կոնկրետ Երևանին մոտ գտնվող համայնքներում, օրինակ՝ 214 հոգանոց մանկապարտեզ Այնթապում էր, մոտավորապես այդքան էլ հաճախում էին Խարբերդ, բայց 200 երեխա սպասում էր Այնթապի սպասման ցուցակում, մոտ 70 երեխա՝ Խարբերդում։ Արտաշատում, Վայքում և Մալիշկայում նույն խնդիրն էր, ունենք երեխաներ, մանկապարտեզը չունի ինֆրաստրուկտուրա, որ կարողանային երեխաները հաճախել։ Խնդիր կար նաև խմբերի խտության հետ կապված, կոնկրետ չափորոշիչով՝ 30-33 երեխա է առավելագույնը, բայց մեզ մոտ կային ծանրաբեռնվածություն ունեցող խմբեր։

Տարածքները ևս բարելավված չէին, խնդիր կար տաք և սառի ջրի, լուսավորության, ինչպես նաև ձմեռը երեխաներին զբոսանքի տանելու, որովհետև դժվարություն էր ուղղակի դաստիարակների համար, և իրենք չէին իրականացնում դա», -ներկայացվեց զեկույցում։ Ըստ չափորոշիչների, օրը մեկ պետք է փոխվի սննդի մենյուն, սակայն 3 կամ 5 օրը մեկ է փոխվել։ Կրթության և զարգացման բլոկում դիտակտիկ նյութերի պակաս է եղել, բազմամասնագիտական խմբի ու մեթոդական ուղեցույցների հետ կապված կարողությունների և հմտությունների պակաս, ներառական կրթություն իրականացնողները հատուկ մանկավարժության ֆակուլտետ չեն ավարտել, չեն ունեցել հմտություններ երեխայի տարիքային առանձնահատկությունները, զարգացման խնդիրները հայտնաբերելու։

«Իրավական կամայականություն» հ/կ-ն ներկայացնող Արկադի Հարությունյանն էլ ներկայացրեց տրանսպորտի ոլորտում կատարված ուսումնասիրությունները։ « Ծրագիրն իրականացրել ենք երկու՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Ծրագրի նպատակն է եղել կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հանրային տրանսպորտի ծառայությունների բարելավմանը նպաստել՝ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման միջոցով։ Ծրագրում սահմանել ենք՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ուսումնասիրել, թե որքանո՞վ են համապատասխանում ուղևորափոխադրումների գործունեությունը գործող իրավական ակտերի պահանջներին, նաև գնահատվել է տրանսպորտային ոլորտում ընտրված համայնքի բնակիչների կարիքները և միաժամանակ մշակվել են առաջարկներ», -ներկայացրեց բանախոսը։

Ծրագրում ընդգրկված է եղել 23՝ 8 քաղաքային և 15 գյուղական համայնքներ, որտեղ կանոնավոր ուղևորափոխադրումներ և եղել են, և չեն եղել։ Կատարվել են դիտարկումներ, մոտ 390 հարցում է կատարվել բնակիչների շրջանում, հարցումների են ենթարկել նաև վարորդներին։ Փորձել են ուսումնասիրել, թե տրանսպորտի աշխատանքը որքանո՞վ է համապատասխանում իրավական պահանջներին։ Փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ առկա են եղել մի շարք բացթողումներ իրավական ակտերում, հատկապես վարչական և իրավական վերահսկողության, սանկցիաների բացակայության, մրցույթների կազմակերպման և իրականացման առումով։

«Տրանսպորտի ոլորտում օրենսդրության պահանջների նկատմամբ վերահսկողության բացակայությամբ է պայմանավորված եղել, որ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, իսկ խախտումները վերացնելու համար մենք առաջարկում ենք պատշաճ վերահսկողություն, նաև սանկցիաների ներդրում»,-ասաց բանախոսը։ Մոնիտորինգի ժամանակ բացահայտվել են կահավորման և տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ, պահանջվող ցուցատախտակները ոչ միշտ են ամբողջական տեղեկատվություն պարունակում, նշված է եղել միայն երթուղու վերջնակետը, մինչդեռ օրենսդրությունը պահանջում է նշել սկզբնակետ, ընթացիկ փողոցներ և վերջնակետ։ Դիտարկումների ընթացքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցների 20 տոկոսի մոտ դռներն ու պատուհանները փակվում են դժվարությամբ, առկա են պատառոտված պաստառներով՝ կոտրված նստատեղեր։ Խախտումներ են արձանագրվել վճարման կարգում, չկա ուղևորատոմս, չկա նաև պահանջ, մարդիկ կանխիկ վճարում են, և երթուղին սպասարկող կազմակերպությունը մատուցում է իր ծառայությունը։ Ուղևորները կանգառից դուրս կանգառ են պահանջում, դա ևս արձանագրվել է։ Աշխատաժամը չի պահպանվում, խախտվում է ՀՀ «Աշխատանքային օրենսգիրքը», վարորդները աշխատում են արտաժամյա կարգով, հարցված վարորդների կեսից ավելի բժշկական զննման չի անցնում երթից առաջ։ Ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների 90 տոկոսը սափրված են եղել, կրել են կոկիկ հագուստ, սակայն ծխել են երթի ընթացքում։ Վարորդները դժգոհել են ցածր աշխատավարձից, բարձր հարկերից ու նաև ուղևորահոսքի պակասից։ Ըստ ուսումնասիրությունների, դրանով է պայմանավորված, որ շատ սուբյեկտներ հրաժարվում են մրցույթներին մասնակցել։

Քննարկմանը մասնակցում էին Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներ, կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը, տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը և բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։ Հայկ Սուլթանյանը ներկայացրեց իր դիտարկումներն՝ ասելով․ «Շատ չե՞ն արդյոք ստուգող մարմինները, մոնիտորինգ իրականացնողները, ով գալիս է, ուսումնասիրում է, մեկը չկա, որ օգնի նյութական իմաստով, որ թերությունները վերացնեն, բոլորն ուսումնասիրում, արձանագրում, գնում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930