Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն Հաագայի դատարանում. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 29,2017 22:00

Մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեջ մեղադրվող խորվաթ գեներալը ցնցել է Հաագայի դատավորներին՝ հենց դատարանի դահլիճում թույն խմելով:

Նման բան Հաագան դեռ չէր տեսել: Սլոբոդան Պրալյակը, նախկին խորվաթ գեներալը, ով բոսնիացիների դեմ ազգային մաքրազտումներ իրականացնելու համար Հաագայում ՄԱԿ-ի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտվեց, լսելով դատավճիռը, տեղում թույն խմեց եւ մեկ ժամ անց մահացավ:

Դատարանը դեռ կպարզի, թե ինչպես է դատապարտյալի ձեռքը թույն հայտնվել, սակայն, մարդկության դեմ հանցանքների համար դատապարտված գեներալի քայլն ինքնին բուռն քննարկումներ առաջացրեց ինչպես Պրալյակի հայրենի Խորվաթիայում, այնպես էլ՝ հանցագործություններից տուժած Բոսնիայում:

«Ամբողջ Խորվաթական պետությունը փորձում են հանցավոր խմբավորում հռչակել», – Խորվաթիայի խորհրդարանի անդամ Միրո Բուլջը համաձայն չէ դատավճռի հետ: – «Մենք ընդամենը պայքարել ենք սերբ ագրեսորների դեմ, ովքեր եկել էին ուղիղ Սերբիայից»:

Հաագայի տրիբունալի կազմում նախկին Հարավսլավիայի գործով հատուկ ստեղծված դատարանը նախատեսում է վերջնականապես փակել անցած պատերազմի էջը: Գեներալ Պրալյակին մեղավոր են ճանաչել հիմնականում բոսնիացիներով բնակեցված Մոսթար քաղաքում իր հրամանատարության տակ գտնվող զինվորների կողմից քաղաքի բնակիչներից շատերին սպանելու, բանտարկելու իսկ կանանց նաեւ ծեծի ենթարկելու մեղադրանքով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930