Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Անտոն Քոչինյանը վառել Ծիծեռնակաբերդի անմար կրակը. Ա1+ (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2017 21:33

1965 թվականին լրանում էր Հայոց Ցեղասպանության 50-ամյակը և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Մոսկվայից թույլտվություն ստանալ ոչ միայն նշելու Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը, այլև Եղեռնի զոհերի հիշատակին կոթող կառուցել:

Բաց մրցույթ հայտարարվեց, մոտ 80 աշխատանք ներկայացվեց և այն ժամանակ երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի համար մեծ անակնկալ էր, որ ընդունվեց իրենց նախագիծը։

«Ավելի փորձառու ճարտարապետներ կային,-ասում է Սաշուր Քալաշյանը,-և մենք, երբ ներկայացնում էինք մեր աշխատանքը, մտածում էինք, որ սա մեր հոգու պարտքն է:  Բայց, որ մեր նախագիծը կարող է ընդունեն, նույնիսկ չէինք երազում»։

1967-ի նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեդարձի օրը, Երևանի քիմկոմբինատի քուրայից վառված և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնեցին Անտոն Քոչինյանին, որն էլ վառեց հավերժական կրակը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Հենց այդ տարիներին էլ, հայրենանպաստ գործող իշխանությունների օրոք, ձևավորվեց
    վառվռուն աչքերով խանդավառ մի երիտասարդություն, ովքեր կյանքի կոչեցին 1988 թվականի
    զարթոնքը, որն ավաղ, ԽՍՀՄ ԿԳԲ-ական դրածո իշխանությունների թեթև ձեռքով կարճ ժամանակում ի չիք դարձավ և Հայաստանի ու հայ ժողովրդի համար խավարը շարունակվում է
    մինչ օրս: Երիցս ճիշտ են այն հայորդիները, ովքեր պնդում են իշխանափոխության անհրաժեշտությունը և նոր, ազգանպաստ քաղաքաքան համակարգի ձևավորման հույժ
    կարևորությունը: Միայն այդ պես է հնարավոր փրկել մեր հայրենիքը, միայն այդպես է
    հնարավոր վերադարձնել 60-ականների պայծառ աչքերով ու խանդավառ երիտասարդ Երևանցուն, ով ստամոսից բացի՝ առավել կսիրի իր մայրաքաղաք Երևանը և պատրաստ կլինի անմնացորդ
    նվիրվել մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930