Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի դատարանը մերժեց Թորանյանի և Թիլբյանի դեմ ներկայացված հայցը. «Ազատություն»

Նոյեմբեր 29,2017 20:45

«Ազատություն». Փարիզի 17-րդ դատարանը չեղյալ հայտարարեց «Լե նուվել դ՛Արմենի» հանդեսի կայքէջի տնօրեն Արա Թորանյանի և նրա գործակից Սամ Թիլբյանի դեմ պատմաբան Մաքսիմ Գոնի կողմից ներկայացված բողոքը: Թուրքական հետազոտական մի հաստատության կողմից ֆինանսավորվող այդ հետազոտողը սրանից մեկ ամիս առաջ ներկայացրած բողոքում Արա Թորանյանին և Սամ Թիլբյանին մեղադրել է իրեն զրպարտելու և անվանարկելու մեջ:

Մի քանի տարի առաջ հրապարակած իր հոդվածներից մեկում Արա Թորանյանը Մաքսիմ Գոնին համեմատել էր հրեական ցեղասպանությունը ժխտող Ռոբեր Ֆորիսոնի հետ, իսկ Սամ Թիլբյանը Գոնին անվանել էր «թուրքական ֆաշիզմի ծառա»: Դատարանը համարել է, որ այդ խոսքերն ու որակումները հնչեցվել են խորհրդատվության շրջանակում, և որ Մաքսիմ Գոնի ներկայացրած մեղադրանքներն անհիմն են:

Ինչ վերաբերում է երկու ֆրանսահայ երիտասարդներն, որոնք կարմիր գույնով ներկված ջուր էին լցրել Թուրքիայի դեսպանի վրա, դատարանն այդ արարքի համար նրանց համար բավականաչափ մեղմ պատիժ է սահմանել, մինչդեռ հայցվոր կողմը պահանջում էր վերջիններիս մի քանի ամսով ազատազրկել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930