ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի առաջին
փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի
Կումսիշվիլիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև
տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր:
Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ
Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ
են ձևավորված։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն