Նոյեմբերի 29-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկների և հետագա համագործակցության հեռանկարների քննարկաման նպատակով:
ԱԳ նախարարի տեղակալն արժևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ տարբեր ոլորտներում հաստատված համագործակցային հարաբերությունները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությունն իր հերթին դրական գնահատեց ընտրությունների ոլորտում ՀՀ ձեռքբերումները՝ կարևորելով դրանք ամրապնդելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ