Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2017 18:40

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ ներկայացրած հայցի առնչությամբ որոշումը, այն է՝ մերժում: Լրագրողը դիմել էր դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Նա նշյալ հայցով պահանջում էր ոստիկանապետից հրապարակավ ներողություն խնդրել իրենից:

Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016թ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանն ի պատասխան, թե՝ «ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում», ասել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։

Aravot.am-ի հետ զրույցում Սիրանույշ Պապյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը համոզմունք հայտնեց, որ դատարանի որոշումն անհիմն է. «Տեսանյութից հստակ էր, որ պատասխանողը վիրավորել էր իմ վստահորդ Սիրանույշ Պապյանին՝ սեռով պայմանավորված հատկանիշով»: Թե ինչպիսին կլինեն լրագրողի հետագա գործողություններն իրավական դաշտում, Դավիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ հարցը կքննարկեն, երբ ամբողջությամբ ուսումնասիրեն դատարանի որոշման բովանդակությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930