Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ազգային հերոսը գնա, նստի՞». Դավիթ Գասպարյան

Նոյեմբեր 29,2017 18:12

«Մեր հերոսները բանտերում են, այ մարդ, բա այսպես ոնց կլինի, էս մարդիկ մեր հայրենիքի համար կռվել են, միշտ էլ հնարավոր է ցանկացած մարդու մեկուսացնել, բայց այդպես չպետք է վարվենք: Հիշենք Հոկտեմբերի 27-ը, եկան, ջարդեցին մեր կյանքի երեւելի դեմքերին, այսպես բա ուր եք գնում: Հաջորդը, որ հերոս պետք է դառնա, էլ չի դառնա, որովհետեւ կմտածի, որ իրեն ապագայում նման բան է սպասվում: Կոչ եմ անում՝ ինչ եղել է, արագ ձեւը գտնեն ու ազատեն, մարդիկ բանտերում չմնան, հերոսները դրսում պետք է լինեն, ուզում եմ Սեֆիլյանի անունն էլ տամ»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վեց տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշմանը՝ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նա հիշեցրեց, որ երբ տարիներ առաջ Եղիշե Չարենցին էին դատապարտում, դատարանը որոշեց առաջարկվող ութ տարվա փոխարեն դատապարտել երեք տարվա ազատազրկման, բայց Չարենցը բանտում մնաց մոտ վեց ամիս ու ազատ արձակվեց. «Դեպքեր կան, որ պետք է բացառիկ վերաբերմունք ունենանք, բա ազգային հերոսը գնա, նստի՞, կոչ եմ անում, մեղմ մոտենալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ կարո՞ղ էք արդեօք մի պահ մտածել թէ, բազմաթիւ – ապարդիւն -ազդարարութիւններէ ետք, այսպիսի անձերը նստեցնում են բանտ, որպէսզի աւելի, շատ աւելի վատ բաներ տեղի չունենան…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930