Հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է միանգամից երկու անվանակարգում՝ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» և «Լավագույն երգչախմբային ներկայացում»:
«Գրեմմիի» հոբելյանական՝ 60-րդ արարողությունը տեղի կունենա հունվարի 28-ին՝ Նյու Յորքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ