Թուրքիայի օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը եռօրյա այցով մեկնել է Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է թուրքական «Konhaber» լրատվական կայքը:
Այցի ընթացքում Քյուչյուքաքյուզին ուղեկցելու է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ Զաֆեր Օջաքը:
Նախատեսվում է Թուրքիայի օդուժի հրամանատարի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ:
Նա Բաքվում հայկական կողմին անվանել է «թշնամի օկուպանտ»: Հիշեցրել է թուրք-ադրբեջանական եղբայրությունը խորհրդանշող «Մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի մասին:
Աղբյուրը նշում է, որ Զաքիրովի հետ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ կարևոր հարցեր:
Աղբյուր` Ermenihaber.am