Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ընթերցողը կողմնորոշված չէ. ինչի մասին խոսես՝ դա էլ կկարդա». «Ա1+»

Նոյեմբեր 29,2017 16:52

Հայ ընթերցողը կողմնորոշված չէ։ Գրող Հասմիկ Սիմոնյանը դա հասկացել է, երբ սկսել է աշխատել գրախանութում. «Գալիս ասում են՝ ինձ ժամանակակից արձակ տվեք, ինձ ժամանակակից պոեզիա տվեք։ Որոշ ժամանակ առաջ, երբ ինձ ասեին նման բան, ես չէի հավատա ուղղակի։ Բայց հիմա իմ աչքով տեսածն եմ ասում։ Երբ հարցնում ես՝ ինչ եք կարդացել, չգիտեն։ Ասում են՝ գիտեմ, որ նման բան կա։ Իրենց վերջին իմացած հեղինակները, եթե պոեզիա է Սևակով է ավարտվում, եթե արձակ է՝ մաքսիմում Մաթևոսյան։ Իրենց առաջարկում ես, հարցնում ես մասնագիտությունը, հետաքրքրության շրջանակը, որ մարդուն ի վերջո գրքի բարեկամը դարձնես, ոչ թե թշնամին»։

Գրողի համար անհասկանալի է բեսթսելեր հասկացությունը, երբ տվյալ ժամանակահատվածում կոնկրետ գրքի վաճառքի ծավալները կտրուկ աճում են. «Ինչի մասին, որ խոսես, նրանք դա էլ ուզում են։ Երբ ինձ ասում են՝ որ գիրքն է շատ վաճառվում, ես ասում եմ՝ որը որ ներկայացնեմ։ Ես հիմա կարող եմ Ձեզ ներկայացնել այդ գիրքը, ու Դուք հասկանաք, որ այդ գիրքն եք ուզում, ու իր կարիքը իսկապես զգում եք, ես Ձեզ չեմ ստելու։ Ես Ձեզ ներկայացնելու եմ էն, ինչը որ Դուք կուզենայիք, ուղղակի չգիտեիք, որ նման գիրք գոյություն ունի»։

Գեղարվեստական գրքի պահանջարկն ավելի մեծ է։ Թեեւ վերջին շրջանում մեկ այլ միտում է նկատվում։ Գրավաճառ Աննա Ստեփանյանը նշում է. «Հիմա ավելի շատ գեղարվեստական են կարդում ու դրա հետ զուգահեռ կարդում են ժամանակի մոտիվացնող գրքերը, օրինակ՝ բիզնեսի հետ կապված գրքեր կամ տնտեսագիտություն։ Գեղարվեստականները կախված են մարդուց, թե ով ինչ է բաց թողել իր կյանքի ընթացքում»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելանյա says:

    Աղջիկ ջան, քո գրածնեը կարդալւց հետո որոշեցինք այլևս ժամանակակից գրականություն չկարդալ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930