Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարության նախագիծը բացասական եզրակացություն ստացավ. Նիստը վարում էր Արգամ Աբրահամյանը

Նոյեմբեր 29,2017 16:34

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում այն արտառոց դեպքերից էր, երբ կառավարության բերած օրինագիծը, այն էլ՝ երկրորդ ընթերցմամբ, բացասական եզրակացություն ստացավ: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը բացակայում էր, նիստը վարում էր Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը:

Իսկ հանձնաժողովում քննարկվեց կառավարության նախագիծը՝ Հարկային ծառայության եւ Մաքսային ծառայության մասին օրենքներում լրացում կատարելու, ըստ որի, հարկայինի պահուստային ֆոնդի խնայողությունները առաջարկվում է կառավարության ֆոնդ տեղափոխել: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ այս նախագծին դժվար է դեմ քվեարկել, եղած խաղի կանոնների պայմաններում որոշակի քայլ է, ուստի ինքը կողմ կլինի:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները՝ Սերգեյ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը ասացին, որ իրենք առհասարակ արտաբյուջեներին դեմ են. «Ինչո՞ւ պիտի սեւ դրամարկղների տրամաբանությունը անընդհատ շարունակվի, փաստ բերեք, որը արդարացնում է արտաբյուջե ունենալը»:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն էլ պատասխանեց, որ արտաբյուջե ունենալ-չունենալու հարցը չի քննարկվում, քննարկվում է եղած խնայողությունները տնօրինելու հարցը: Ինչ վերաբերում է արտաբյուջեներին, ամբողջ աշխարհում ընդունված է, որ հարկային ծառայողներին խրախուսելու համար իրենք իրենց հավաքագրած գումարներից մասհանումներ ունենան:

Այնուամենայնիվ, Մելքումյանն ասաց, որ քանի որ իրենք առաջին ընթերցմանը դեմ են եղել, հիմա էլ դեմ կքվեարկեն: Նախագծին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, դեմ էր 5-ը, նախագիծը չանցավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930