Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ձմռանը Երեւանում ավելի ցուրտ է լինելու

Նոյեմբեր 29,2017 16:32

Ձմռան երեք ամիսների ընթացքում Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքի նախալեռնային գոտիներում եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, տաք օդի ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ առանձին +8 – +10 աստիճանով: Այսօր այս մասին «Ազդակ» ակումբում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա, այդպիսի ջերմաստիճանը ձմռան համար բավականին բարձր ցուցանիշ է, բայց կլինեն ժամանակահատվածներ, որ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի -22-ից -24 աստիճանի:

Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում տաք օդի ներթափանցման ժամանակ ցերեկային ջերմաստիճանը կլինի մինչեւ 0-ից +5, իսկ արկտիկական ցուրտ ճակատների անցման ժամանակ` մինչեւ -25-ից -30: Լոռիում տաք օդի ներհոսքի դեպքում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +5- +10, իսկ արկտիկական ցուրտ հոսանքի դեպքում ՝-22-ից -27 աստիճան:

Տավուշում առանձին օրերին կբարձրանա եւ կհասնի +8-ից +13-ի, իսկ ցուրտ հոսանքի դեպքում, գիշերային ժամերին` -12-ից -16 աստիճան:
Ըստ Գագիկ Սուրենյանի, Սյունիքի մարզում ձմեռը, համեմատաբար ավելի տաք կլինի այն պատճառով, որ մոտ է արեւադարձային լայնություններից եւ հաճախ է ենթարկվում Իրաքից կամ Իրանից եկող տաք օդային հոսանքների ազդեցությունը: Մայրաքաղաք Երեւանում տաք հոսանքի դեպքում արդյունքը կլինի +8-ից +10:

Մայրաքաղաքի համար պարոն Սուրենյանն այնքան էլ տաք ձմեռ չկանխատեսեց. Երեւանի ցածրադիր գոտում կլինի -20-ից -22 աստիճան, իսկ բարձրադիր գոտում՝ ավելի տաք կլինի`-11-ից -13 աստիճան:

Գագիկ Սուրենյանի մեկնաբանմամբ, եթե Հարավային Ամերիկայի ափերի մոտ խաղաղ օվկիանոսում կամ Ատլանտյան օվկիանոսում որեւէ տաք կամ սառը օվկիանոսային հոսանք է ակտիվանում, այն, ուղղակիորեն կարող է ազդեցություն թողնել Կովկասի, Հայաստանի տարածքի ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձեւավորման վրա: Ըստ նրա, ձմեռային սեզոնի կանխատեսումները կատարվում են երկրագնդի մասշտաբով ե’ւ օդային զանգվածների ե’ւ օվկիանոսային հոսանքների ուսումնասիրության արդյունքում:

 

Իդելյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930