Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարուքյանի պատասխանը՝ Աշոտյանին, որ մինչեւ 2022-ը մենք ենք իշխանության

Նոյեմբեր 29,2017 16:00

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ բացասական եզրակացություն ստացավ «Ելքի» նախագիծը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին:

Նախագծի հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քանի որ բացասական եզրակացություն են տվել, ակնհայտ է, որ պետք է մերժվի լիագումար նիստերի օրակարգում այն քննարկել: Նա ասաց, որ իրենք հնարավոր քայլերն իրականացրեցին. «Հանձնաժողով էինք ուզում ստեղծել, թող գային էքսպերտներով քննարկեին, գիտեք, չէ, ՀՀ-ում չկա մի հատ զեկույց, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին օգուտ է: Թող գրեիք մի հատ զեկույց, մենք էլ հանձնաժողովում կարող է կարդայինք, պարզեինք, որ շատ լավ բան է, ասեինք՝ դե լավ: Մերժեցին հանձնաժողովի ստեղծումը»: Հետո եղան, լսումներ, որից հետո՝ Արտաքին հարցերի հանձնաժողովի քննարկումը:

Մարուքյանն ասաց, որ իրենք բավարարված չեն, ուզում էին գործընթացը սկսել, բայց դրական ազդեցություն կա, ՀՀ քաղաքացին սկսել է իրազեկվել ԵԱՏՄ-ի վնասների մասին ու ամեն անգամ ապրանքները թանկանալիս ՀՀ քաղաքացին հիշելու է, որ «Ելքը» հանրօգուտ գործ էր ուզում անել ԱԺ-ում:

Հարցին՝ ԱԺ քվեարկությամբ այն եթե մերժվի, անընդհատ նորից այդ նախագիծը բերելո՞ւ եք՝ Մարուքյանը պատասխանեց, որ անընդհատ օրակարգ այդ հարցը բերելու խնդիր չկա, այդ հարցն իրենց դաշինքի օրակարգում է, եթե իմաստ լինի, նորից կներկայացնեն, բայց այս փուլում դրա իմաստը չկա, քանի որ պարզ է, որ քաղաքական ներկապնակն ամբողջությամբ դեմ է:

Մեր հարցին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ մինչեւ 2022-ը իրենք են իշխանության ու քանի դեռ իրենք են, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ՀՀ քաղաքական օրակարգում չի կարող լինել, դուք հույսներդ մինչեւ 2022-ը չե՞ք կտրելու՝ Մարուքյանը պատասխանեց. «Հայաստանը, ըստ պարոն Աշոտյանի եւ ՀՀԿ-ի, դառնում է խորհրդարանական երկիր, իսկ խորհրդարանական երկրում մեծամասնությունը միշտ կարող է փլուզվել, կոալիցիաները միշտ կարող են փլուզվել: Այնպես որ, քաղաքականության մեջ ոչ մի բան մի բացառեք, մինչեւ 2022-ը դեռ այնքան ջրեր կհոսեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930