Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոնց որ լցոնում ես անում դու, պարոն Մարուքյան». «Ելքի» նախագիծը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, 2 կողմ ձայն ստացավ (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2017 15:52

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելքի» ներկայացրած ԱԺ որոշման նախագծի քննարկմանը մանդարինի թեման բուռն քննարկվեց:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում Վրաստանից 5 կգ մանդարին բերելու համար 4 կգ թուղթ են ուզում: ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ մանդարինի հարցը իր ու Փաշինյանի միջեւ սկզբունքային թեմաներից է, բայց տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Վրաստանից առանց մաքսազերծման ներկրվող մանդարինի քանակին: Նա ասաց, որ վրացական կողմը ավելի լուրջ սահմանափակումներ է դրել ու վաղուց, 5 կգ-ից ավելի միրգ եղավ՝ թափում են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ, շարունակելով մանդարինի թեման, մի դեպք պատմեց. «ԱՄՆ գնալիս հանկարծակի պայուսակում մի հատ մանդարին էր մնացել, մոտ 4 ժամ ես սպասել եմ մաքսային կետում»:

Ինչ վերաբերում է նախագծին, Զուրաբյանն ասաց, որ մի օր կարող է ոչ թե մենք դուրս գանք, այլ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն մեզանից դուրս գան:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ բոլորս էլ գիտենք ՌԴ-ն ինչ է ու ինչ կանի, ուստի նա առաջարկեց «Ելքին» այս հարցն ընդհանրապես օրակարգից հանել. «Ես չեմ ուզենա այս հարցը մտնի ԱԺ ու տապալվի, սա մեր ապագայի հարցն է ու օրվա հասունացման հարցն է»:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ՀՀԿ-ին հարցրեց՝ մենք գերի՞ եք ԵԱՏՄ-ում, ե՞րբ ենք ազատվելու այդ գերությունից: Նա ասաց, որ իրենց ներկայացրած որոշման նախագիծը ոչ թե հարաբերությունները դադարեցնելու մասին է, այլ գործընթացի սկիզբը մեկնարկելու մասին: Զեյնալյանը հորդորեց վերապահումով կողմ քվեարկել նախագծին:

Քվեարկության ժամանակ, երբ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ովքե՞ր են համաձայն, որ նախագիծը դրական եզրակացությամբ մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, կողմ քվեարկեց Զեյնալյանն ու Էդմոն Մարուքյանը: Աշոտյանը հիշեցրեց, որ Մարուքյանը հանձնաժողովի անդամ չի, հետեւաբար չի կարող քվեարկել. «Ոնց որ լցոնում ես ուզում անես դու, լցոնում ես անում, պարոն Մարուքյան»:

1 կողմ արձանագրվեց, ավելի ուշ Արարատ Զուրաբյանը, որը ձեռնպահ էր քվեարկել, հայտարարեց, որ ինքը կողմ է: Այնուամենայնիվ, նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, ՀՀԿ-ականները դեմ էին: Ընդ որում, Հերմինե Նաղդալյանը, խոսքով ընկնելով՝ մոռացավ քվեարկել դեմ, Աշոտյանը կողքից բարձրացրեց նրա ձեռքը: Հանձնաժողովի անդամները կատակեցին, որ Աշոտյանն էլ ուղղորդում է, հորդորեցին թուղթ բերել, որ Նաղդալյանն ինքնուրույն չի կարող քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930