Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բյուջեն դատարկ է, փողն այդպես էլ չի գտնվում

Նոյեմբեր 29,2017 15:38

Հայաստանի Հանրապետությունը կարելի է իր ողջ տարածքով հռչակել հատուկ պահպանվող տարածք: Այս կարծիքին է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Խորհրդարանում ընթացող «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով լսումների ժամանակ ասաց` չի կիսում մոտեցումը`օրենքն ընդունենք նոր բարեփոխենք: Վարդան Բոստանջյանը կարծում է, որ օրենքի բացակայության պարագայում էլ շատ բաներ կարելի է կարգավորել, եթե ցանկություն կա: Ինքը հասկանում է բոլոր նրբությունները, բոլորի շահերը, օգուտները, տեսնում է հասարակական հատվածի շատ, շահագրգիռ, որոշ դեպքերում նույնիսկ ուղղորդված գործունեությունը, բայց գտնում է, որ պետությունը պետք է լուծի բոլոր հիմնախնդիրները: «Միայն «Ծառուկյան» հիմնադրամն է ներդրումներ անում  եւ արտաքին օգնություններն են: Բա մե՞նք ինչ ենք անում: Ես հասկացա, որ պետբյուջեն բնության պահպանման համար ծախսեր չի անում»,- զարմացավ պատգամավորը:

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ սպասում է, թե ի՞նչ լինելու լսումներից հետո, ո՞նց են խնդիրները լուծվելու: Հնարավորություններ կա՞ն, թե՞ ոչ`ինքը չգիտի, քանի որ բյուջեն դատարկ է, իրենց անընդհատ ասում են`փողի տեղը ցույց տվեք ու էդպես էլ փողը չի գտնվում:

Նկատեց`խորհրդային տարիների համեմատ ֆանտաստիկ արդյունահանում ունենք`8-միլիոն տոննան հիմա դարձել է 36 միլիոն տոննայից էլ ավելի, որից 26-ը միայն Քաջարանի կոմբինատից: Հիշեցնում է`թղթի վրա են մնացել Ալավերդիում պղնձաձուլական գործարան կառուցելու խոսակցությունները`կապված ծծմբի իրացման հետ: Ասում է`բոլոր խնդիրները ամբողջության մեջ պետք է դիտարկվեն`բնապահպանականից սկսած մինչեւ տնտեսական: Չգիտի`կառավարությունում դա անո՞ւմ են:

Միքայել Մելքումյանը հիշեց նաեւ Քաջարանի կոմբինատի պոչամբարների`տարիների պատմություն ունեցող խնդիրը: Խորհրդարանում, բավական բանավեճերից հետո, մի ընկերության արտոնություններ էին տվել`պոչամբարների մշակման համար, հետո ընկերությունը լուծարվեց, խնդիրը մնաց, ոչ ոք պատասխան չտվեց: Նկատեց`անցնում ենք խորհրդարանական կառավարման, հաշվետվողականության եւ պատասխանատվության հարցը կարեւոր է դառնում: Նկատեց, որ այսքան կարեւոր լսումներին խորհրդարանի իշխանական փոխնախագահները չեն մասնակցում, որ բանավիճեին: Հասարակական հատվածի ներկայացուցիչներին էլ հորդորեց`հետեւողական լինել լսումների արդյունքների համար:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930