Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձեր աքլորի կանչը շատ շուտով կկանչի». ԱԺ-ում պատգամավորները արտասանում են Տյուտչեւ, Ձկնիկ բկլիկ ու Ջիվանի

Նոյեմբեր 29,2017 15:19

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պոեզիայի ժամ էր՝ ձկնիկ բկլիկից մինչեւ ԽՍՀՄ-ի ժամանակվա հայտնի երկտողերը: Իսկ հանձնաժողովում քննարկվում էր «Ելքի» նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Ելքին» պատասխանեց Տյուտչեւի խոսքերով՝ «Умом Россию не понять,
Аршином общим не измерить:
У ней особенная стать –
В Россию можно только верить.»

Իսկ ելույթն ավարտեց Ջիվանու խոսքերով՝ «Իմ բանջարը ձեր հանճարին վնաս չի, մտիկ արեք»: Արմեն Աշոտյանը կատակեց. «Կամաց-կամաց ԱԺ գիտության, մշակույթի հարցերով հանձնաժողովի հացը խլում ենք»:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ այս ելույթները եւ փաստարկները, որ հնչում են հակառակ ճամբարից, տարօրինակ են. «Մենք ներկայացրել ենք փաստարկներ: Մենք խոսում ենք ԵԱՏՄ-ից, ասում են՝ ԵՄ-ն բա քըխ ա, եղբայր, մենք ԵՄ-ից չենք ասել: Կարծում էինք լսումներում լուրջ տնտեսական հիմնավորումներ կլսենք, բայց ոչ մի բան չլսեցինք: Դուք ասում եք՝ ԵՄ, ես էլ ասում եմ առաջին հերթին Վրաստան, Իրանի հետ հարաբերություններ: Ակնհայտորեն «եւ-եւ»-ը չի հաջողվել, որովհետեւ Ասոցացման համաձայնագիրը չի կնքվել, այլ փաստաթուղթ է ստորագրվել: Մենք խոսում ենք տնտեսական միության մասին, դուք խոսում եք ՌԴ-ի մասին, պարոն Գեղամյանը ասում է Թրամփը զանգել է Պուտինին ինչ է ասել, Մերկելը ում հետ է խոսել, մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, դուք անընդհատ տանում եք դեպի ՌԴ, պարոն Զուրաբյանն էլ ասում է՝ մենք բոլորս գիտենք Ռուսաստանն ինչ պետություն է, ժողովուրդ, եթե լեզվի տակ ասելիք կա, եկեք ազնիվ լինենք եւ խոսենք բուն խնդրի մասին: Դուք ասում եք, որ ՌԴ-ն բոբո է, ուժային կենտրոն է, որի հետ պետք է լավ լինենք, որովհետեւ, եթե լավ չլինենք՝ վատություններ կանի, հա՞, բա էդ ասեք, էդ խոսենք»:

Ըստ նրա, եթե նույնիսկ Գեղամյանն է ասում, որ սա ժամանակավրեպ է, ուրեմն սա իսկապես ժամանակի հարց է, պարզապես բոլորը վախենում են, որ ՌԴ-ն վատություն կանի:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ շտապեց Գեղամյանի տեղը հստակեցնել՝ նա ՀՀԿ անդամ չէ, պարզապես խմբակցությունում է, հետեւաբար ՀՀԿ-ի տեսակետը չի կարող ներկայացնել:

Իսկ ինքը՝ Գեղամյանը, ի պատասխան Միրզոյանի, ասաց. «Ձեր աքլորի կանչը շատ շուտով կկանչի, բայց դուք երբեք Պետրոս առաքյալ չեք դառնա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930