Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սեւրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի, ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի». Փաշինյան

Նոյեմբեր 29,2017 15:04

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ելքի» նախագիծն էր քննարկվում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անվտանգության ոլորտում պետք է այլընտրանքներ փնտրենք:

Փաշինյանը նշեց, որ «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ , ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար, մի հատ հասկանանք ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սեւրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է , թե՞ վնաս»: Ըստ նրա, կարեւոր է, որ նախ պարզաբանվի, թե Ղազախստանի նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք եւ Ղազախստանը մեր նկատմամբ ինչ պարտավորություններ ունի:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական պրոբլեմ կա, ավտորիտար մշակույթը մտնում է ՀՀ. «Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը պիտի իշխանությունը ձեռք գցի, մի հատ գիգանտ ծրագիր է բան անում, առաջ Արմենիկումն էր, ՀՀ-ն ցնցվեց, հետո՝ ատոմակայան էին կառուցում, այդտեղ էլ ցնցվեց ՀՀ-ն, հետո Իրան-ՀՀ երկաթուղի էին կառուցում, հիմա արդեն ՀՀ-ն 4 մլն բնակչություն ունի, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին որոշել է իշխանությունը գրոհի եւ այս խնդիրները արժանանալու են նույն ճակատագրին, ինչ Արմենիկումը, ատոմակայանը եւ այսպես շարունակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930