Երկրի հարավ-արեւմտյան շրջանի Չոնբուկ արվարձանում թռչնագրիպի դեպքեր հայտնաբերելուց հետո 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտահոգված են: Տեղական իշխանությունները ապագա օլիմպիական մարզաբազաներին մոտ գտնվող ֆերմաների տերերին առաջարկում են շուրջ վեց հազար բադ ոչնչացնել՝ խոստանալով $110 հազար փոխհատուցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ