Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանից ԵԽԽՎ մոնիտորինգի խմբին զարմացրել են. խնդրել են ԵՄ-ին հրաժարվել ստորագրումից, քանի ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել

Նոյեմբեր 29,2017 14:19

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելքի» ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը քննարկվեց:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ սոցիալ-տնտեսական առումով պատճառահետեւանքային կապ չեն տեսնում ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության հետ. «Պնդել, որ սոցիալ-տնտեսական առումով ՀՀ-ն հետընթաց է ապրել ԵԱՏՄ անդամակցության արդյունքում շատ խիստ է եւ հիմնավորումները, որը բերվում են, բացարձակապես դա չեն ապացուցում»: Ռուստամյանն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ հիմնավորումներ, այլ պատճառներ կարող է բերել՝ առաջընթացի կամ սոցիալ-տնտեսական այս վիճակի հետ կապված:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ քաղաքական, աշխարհաքաղաքական առումով էլ ԵԱՏՄ-ից դուրս գալը վտանգավոր է. «Երբ ՀՀ-ն արդեն կնքել է պայմանագրեր ԵԱՏՄ եւ ԵՄ, այս հարցը հայտնվել է խաղից դուրս վիճակում»: Նա ասաց, որ որեւէ անհամատեղելիություն չկա ԵՄ-ին ինտեգրվելու:

Հիմա, ըստ նրա, նոր իրավիճակ կա, որտեղ ՀՀ-ն կարող է համատեղելով ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն, նոր զարգացման մակարդակի հասնել եւ ձեռքբերումներ ունենալ:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Իրավիճակը սեւ տեսնելու պաթոսը հասել է այնտեղ, որ ԵԽԽՎ մոնիտորինգի զեկուցողները զարմացած եկել մեզ ասում էին, որ մեզնից պահանջում են որոշ ուժեր, որ մենք ԵՄ-ին հարց բարձրացնենք, որ քանի ՀՀ-ում այսպիսի վիճակ է, ՀՀ-ն ԵԱՏՄ-ի մեջ է, հրաժարվեն ստորագրումից: Այսինքն, ավելի հակապետական գործընթաց դժվար է պատկերացնել, մենք մեր լավն ու վատն էլ չենք կարողանում ճիշտ գնահատել»:

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը վիճեց, հորդորեց անուններ տալ, որ տպավորություն չստեղծվի, թե դա «Ելքն» է եղել, որ ասել է՝ ԵՄ-ն թող չստորագրի, քանի ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել:

Ռուստամյանն էլ հստակեցրեց, որ ՀԿ-ներից են ասել, իսկապես, «Ելքի» անունը չեն տվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930