Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոչ են անում` հարգել նախնիների հագուստները

Նոյեմբեր 29,2017 13:59

«Ներկայիս սերունդը սիրում է հագնել դրսի հագուստներ, եւ մենք չենք կարող պարտադրել, որպեսզի կրեն մեր նախնիների հագուստները, բայց նրանք պարտավոր են հարգելու եւ վերադառնալու մեր արմատներին: Պետք է պահպանենք մեր ազգային հագուստը, որպեսզի ժամանակին չկորչենք»,-այսօր «Ելակետ» մամուլի սրահում ասաց «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հիմնախնդիր Վերգինե Ալավերդյանը: Ըստ նրա, տեղի է ունենալու «Վերադարձ արմատներին» ազգային հագուստների համերգ-ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվելու է Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի եւ տարբեր ժամանակաշրջանի ազգային 20 հագուստները՝ պարի եւ երգի միջոցով: Վերգինե Ալավերդյանի խոսքով. «Վերադարձ արմատներին» վերնագիրը պատահական ընտրված չի, իմ ցանկությունն է, որպեսզի մեր ներկայիս սերունդը հասկանա, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Այս համերգ-ցուցադրությունով կոչ եմ անում չդառնալ օտարամոլության զոհը»:

Ասուլիսին ներկա «Ծիծեռնակ» պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարինե Ֆահրադյանը նշեց, որ գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ. «Ազգային հագուստներն այնքան խոսուն են, նրանք պատմում են հայ ժողովրդի մասին: Երեխաները սիրով են կրում ազգային հագուստները եւ հպարտությամբ բեմ են բարձրանում»: Ըստ նրա, համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի համերգասրահում՝ դեկտեմբերի 3-ին. Մուտքն ազատ է:
Ժողովրդական երգչուհի Կարինե Գեւորգյանն ասաց, որ միջոցառման ընթացքում Գետաշենի մասին է երգ կատարելու. «Երգն, իսկապես, ուժ ունի եւ իմ կատարմամբ մի փոքր ներդրում կունենամ, որպեսզի վերադառնանք ազգային արմատներին: Երբ ներկայանում ենք ազգային հագուստով, այն ավելի է ընդգծում մեր աղջիկների, տղաների ներքին հմայքը»:

Գրետա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930