Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշքի՜ եկեք՝ թալեաթներ». «Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյան

Նոյեմբեր 29,2017 13:17

«Այսօր էլ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանությունը շարունակվում է»,-Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր հայտարարեց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը:

Նա դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց. «Այս իշխանությունների վրա դրված էր խորհրդային Հայաստանի ժառանգությունը պահպանելու եւ զարգացնելու պարտավորություն, մինչդեռ այն ժամանակվա 3,5 միլիոն բնակչությունից այսօր մնացել է 1,5 միլիոն թալանված ժողովուրդ»:

Ըստ Գագիկ Եղիազարյանի՝ Հայաստանն այսօր այնքան թշվառ վիճակում է, որ կարող է համեմատվել աֆրիկյան որոշ երկրների հետ: «Ով կփորձի դատապարտել ժողովրդի ապստամբության իրավունքը, նա կարժանանա Թալեաթի ճակատագրին: Այս անգամ ցեղասպանություն թույլ չենք տա: Այս անգամ հայ ժողովուրդը ցեղասպանության կես ճանապարհին կգնդակահարի Թալեաթին…ուշքի՜ եկեք՝ թալեաթներ»,-շարունակեց Գագիկ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930