Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն ձեզ, մենք ազատամարտիկներ ենք». Արայիկ Խանդոյանը՝ դատախազներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2017 12:52

«Իշխանությունը յուրացրածները եւ նրանց կամակատարները պետք է պատժվեն հայկական «նյուրնբերգյան դատավարությունում»…այն սարերի հետեւում չէ: Ուշքի՜ եկեք, դուք հայրենադավության եք մասնակցում»,-ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր օգտվելով հայտարարություն անելու իրավունքից, դատավոր Մեսրոպ Մակյանին այս խոսքերով դիմեց ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը:

Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանն էլ («Միայնակ գայլ») նայելով գործով մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Արամ Արամյանին՝ նրանց կանացի անուններով դիմեց, ապա ասաց. «Ի տարբերություն ձեզ, մենք ազատամարտիկներ ենք: Մի փորձեք մեզ «ամբաստանյալ» անվանել…մենք պարտավոր ենք մեր հողը պաշտպանել, ինչպես մեր ծնողներն են պատգամել: Մենք չպետք է ծառայենք ազգուրացներին եւ դավաճաններին»:

Դատախազների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար դատավոր Մեսրոպ Մակյանն Արայիկ Խանդոյանին նախազգուշացում տվեց:

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանն էլ, դիմելով դատավորին, այսպես ասաց. «Դատարանն էլ ստանում է նախազգուշացում՝ ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար»:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930