Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային

Նոյեմբեր 29,2017 12:49

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները: Արթուր Դավթյանը շեշտել է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացումն առավել ծրագրահեն դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց և էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի աճող ծավալներն ու այդ համատեքստում քննությունից և արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելու, կիբերհանցագործությունների, ահաբեկչության դեմ պայքարում ներդրվող համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան բարձր է գնահատել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործունեությունն առավել նպատակային դարձնելու ՀՀ դատախազության ջանքերը: Նա նշել է, որ հաստատված իրավապայմանագրային բազան, ինչպես նաև երկու երկրների դատախազությունների միջև հաստատված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել երկու երկրներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավական փոխօգնության, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար:

Գլխավոր դատախազները քննարկել են նաև իրավական փոխօգնության և դատաիրավական ոլորտում գործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Յուրի Չայկան ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2018-2020թթ. համագործակցության ծրագիրը, որով մասնավորապես նախատեսվում են համատեղ աշխատանքներ ԵԱՏՄ տարածքում հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման ուղղությամբ: Արթուր Դավթյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև 2006թ.-ից առ այսօր ստորագրվող համագործակցության՝ թվով 5-րդ ծրագրով նախատեսված միջոցառումները կարևոր նշանակություն ունեն կողմերի միջև հետագա իրավական համագործակցության խորացման համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930