Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես հեսա փաստեր եմ տալու ապրիլյան քառօրյայի դավաճանության մասին». միջադեպ՝ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2017 12:42

«2016թ. Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունից հետո մենք ասեցինք, որ կարող ենք գնալ մեր հողերի հետեւից…Գլխավոր հանցագործներին թողել եք, իսկ մեզ՝ ազատամարտիկներիս, դատում եք»,- ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր, օգտվելով հայտարարություն անելու իրավունքից, ասաց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը (ազատամարտիկ «Ապարանցի Պավլիկ»): Նա վստահեցրեց, որ ամբաստանյալներից ոչ ոք քրեական անցյալ չունի, ապա նշեց. «Երկիրը կանգնեցրել են ցեղասպանության առաջ, բռնագաղթն արտագաղթ են անվանում, բա էլ ինչպե՞ս պաշտպանեինք մեր երեխաների իրավունքները, եթե ոչ ապստամբությամբ: Ամեն ինչ հանել եք վաճառքի՝ հոգեւորը, նյութականը, ընդերքը…կարծես Հայաստանը մարմնավաճառ լինի: Մեզ էլ ի՞նչ ելք էր մնում»:

Պավել Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը չի կարող անաչառ լինել, քանի որ ուղղորդվում է իշխանությունների կողմից:

Այնուհետեւ միջնորդություններից մեկի քննարկման ժամանակ, երբ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք էր հայտնում, ամբաստանյալներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում՝ նրան ընդհատելով եւ վիրավորական արտահայտություններ ասելով, ինչի համար դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց: Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Գագիկ Եղիազարյանը նախազգուշացում ստացան:

«Ձենդ կտրի՜»-դատախազի հասցեին բղավեց Պավել Մանուկյանը, ինչից հետո ուղեկցող ոստիկանները փորձեցին հանդարտեցնել լարված իրավիճակը:

Ապա Պավել Մանուկյանը բղավեց. «Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, ես հեսա փաստեր եմ տալու»:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930