Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը արջերի վրա էլ է ազդել»

Նոյեմբեր 29,2017 12:38

Բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր խորհրդարանում ընթացող «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հարց հնչեցրեց`բնության բոլոր պահպանման ենթակա տարածքների կողքին հանքարդյունաբերական խնդիրներ ունենք`Ամուլսարը, նոր ստեղծվող Ջերմուկը եւ այլն: Նա հետաքրքրվեց`ինչպե՞ս են պատասխանատու այրերը պատկերացնում բնության պահպանության եւ հանքերի շահագործման համատեղումը:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը պատասխանեց`դա ցավոտ հարց է: Ասաց, որ իրենք մանրամասն ուսումնասիրում են հանքարդյունաբերության համար ներկայացվող ծրագրերը: Օրինակ բերեց` Ամուլսարում, որոշակի հատված, որը ցանկացել են շահագործել, նախարարությունից թույլ չեն տվել, քանի որ այդ տարածքում «Կարմիր գրքում» գրված սողուններ են եղել:

Պատասխանը չբավարարեց Սիլվա Ադամյանին: Նա կարծում է, որ հանքարդյունաբերություն-հատուկ պահպանվող տարածքներ շղթայում շատ խնդիրներ կան, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն եւ լուծումներ գտնվեն:

«Մենք չենք կարող հանքարդյունաբերությունը կանգնեցնեք, ուղղակի պետք է ժամանակակից մեթոդներ բերել»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն էլ խոսեց այն մասին, որ Վայոց ձորի որոշ բնակավայրերում արջերը մտնում են գյուղեր եւ լուրջ վտանգ են ներկայացնում տեղի բնակչության համար, անգամ երբ մարդիկ կրակում են, կենդանիները չեն հեռանում: Նախարարության ներկայացուցիչը բացատրեց, որ կեր հայթայթելու խնդիր կա, հավանաբար այդ է պատճառը: «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, փաստորեն, արջերի վրա էլ է ազդել»,- եզրակացրեց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930